Օրվա երկրորդ կեսից հետո ԱԺ նիստը շարունակվում է մի քանի պատգամավորներով (տեսանյութ)

17:45 • 02.05.13

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այսօր պատգամավորների արված նկատողությունը, թե ԱԺ պետք չէ գալ՝ միայն առավոտյան քվեարկությանը մասնակցելու համար, որևէ ազդեցություն չունեցավ, քանի որ հատկապես օրվա երկրորդ կեսից հետո նիստը շարունակվում էր մի քանի պատգամավորներով։


Ավելին՝ ընդմիջումից հետո ԱԺ նախագահն ինքը նիստին մասնակցեց բավական ուշացումով, ում փոխարեն նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։


Նշենք, որ ԱԺ նիստում այսօր քննարկվում էր «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու «Հանրապետական» խմբակցության առաջ քաշած նախագիծը, որը հիմանական զեկուցողն էր ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանը։