Վաղարշապատում 28-ամյա երիտասարդը ոսկյա զարդեր է գողացել և գրավադրել

17:15 • 02.05.13

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 1-ին` ժամը 14:30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոստանյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Միքայել Դ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։


Նա խոստովանել է, որ ապրիլի 23-ին, ժամը 12։00-ի սահմաններում բաց դռնից մուտք գործելով 1967 թ. ծնված Օհան Հ.-ի տուն՝ գողացել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր` շուրջ 5.000 դոլար արժողության, և այն գրավադրել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գրավատանը, որի դիմաց ստացել է 1.400.000 դրամ:


Կատարվում է նախաքննություն: