Հռոմի պապը դատապարտել է Բանգլադեշի փլուզված գործարանում ստրկական աշխատանքը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում տեղի ունեցած պատարագի ժամանակ քննադատել է Բանգլադեշի գործարաններից մեկում ստրկական աշխատանքը, որտեղ տեղի ունեցած փլուզման հետևանքով 410 մարդ է զոհվել, հայտնում է Daily Mail-ը։
Պապը նշել է, որ ինքը պարզապես շոկի մեջ է ընկել, երբ իմացել է, որ զոհված աշխատողները ստացել են ընդամենը 38 եվրո աշխատավարձ։
«Դժբախտ պատահարի հետևանքով զոհվածների աշխատավարձի չափն այլ բնորոշում չունի, քան ստրկական աշխատանք» ,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Այսօր հարյուրավոր մարդիկ ներկա են գտնվել զոհերի զանգվածային թաղման արարողությանը։ Ողբերգությունը տեղի էր ունեցել գործարանի շենքի վթարային վիճակի պատճառով։ Ներկայում այս գործով կա մի քանի ձերբակալված, այդ թվում նաև գործարանի տնօրենը։










