Երևանում «ԳԱԶ-24»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 կնոջ և 2 անչափահաս աղջկա

10:52 • 02.05.13

Երևանի Արղության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտ մայիսի 1-ին՝ ժամը 19.30-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35 և 34-ամյա կանանց, 13 և 8-ամյա աղջիկների, որից հետո բախվել է նշված շենքի բակում տեղակայված ավտոտնակի պատին:


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: