Սաակաշվիլին ուրախ է հեծանվից ընկնելու հետևանքով ձեռքը կոտրած քաղաքական գործիչների ակումբի անդամ դառնալու համար

15:40 • 02.05.13

Վրաստանի նախագահը խոստովանել է, որ ուրախ է հեծանվից ընկնելու հետևանքով ձեռքը կոտրած քաղաքական գործիչների ակումբի անդամ դառնալու համար։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նման հայտարարությամբ Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում։

 

Քերին Սաակաշվիլիին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում Վրաստանի միջազգային առաքելության ներկայության համար և ասել է, որ կարող էր Սաակաշվիլիի հետ հանդիպել ավելի վաղ, եթե չխանգարեր նախագահի ստացած վնասվածքը։ Պետքարտուղարը նշել է, որ նման միջադեպ տեղի է ունեցել նաև իր հետ։

 

Ի պատասխան Սաակաշվիլին խոստովանել է, որ շատերն իրեն քննադատում են հեծանվով շրջագայելու համար, սակայն կա այնպիսի հայտնի մարդկանց ցուցակ, ովքեր նման պայմաններում կոտրել են ձեռքը. նրանց թվում են ԱՄՆ պետքարտուղարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։


«Այնպես որ, դա լավ ակումբ է»,-ասել է Վրաստանի նախագահը։