Դպրոցականի խաչելության տեսարան պարունակող տեսահոլովակը մեծ աղմուկ է բարձրացրել Ֆրանսիայում (տեսանյութ)

23:58 • 02.05.13

Ֆրանսիայում դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել ֆրանսիական Indochine խմբի College Boy տեսահոլովակը, որի սյուժեում տեղ են գտել դպրոցականի նկատմամբ ծաղրանքների կադրեր և դրանց հաջորդող խաչելություն տեսարան: ԶԼՄ-ները հայտարարել են, որ տեսահոլովակում ցուցադրված դաժանության համար այն պետք է հանվի հանրային ցուցադրությունից, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Սակայն տեսահոլովակի ստեղծողները համաձայն չեն, որ այն կարող է բռնության ալիք բարձրացնել և երիտասարդությանը դրդել նմանօրինակ քայլերի: Տեսահոլովակի ռեժիսորը նշել է, որ իր ստեղծագործությունը ժամանակակից ցանկացած ֆիլմից առավել դաժանություն չի պարունակում:


Միևնույն ժամանակ Indochine խումբը սոցիալական ցանցերում ստացել է ֆրանսիացի երիտասարդների հսկայական աջակցությունը: