Գյումրիում բնակելի շենքի մոտ հակատանկային արկ է հայտնաբերվել

15:48 • 02.05.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Արագածի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննության համար: