Սալման շեյխն ընտրվել է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ

14:00 • 02.05.13

Բահրեյնից շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան ընտրվել է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նոր ղեկավար, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Կուալա Լումպուրում (Մալայզիայի մայրաքաղաք) անցկացված ընտրություններին մասնակցել են կոնֆեդերացիայի 46 անդամները, որոնցից 33-ն իրենց ձայները տվել են Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարին, ով իր պարտականությունները կկատարի 2 տարվա ընթացքում։

 

Այլ թեկնածուներ՝ Վորավի Մակուդին՝ Թայլանդից, և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Յուսուֆ ալ-Սերկալը հավաքել են 7 և 6 ձայն՝ համապատասխանաբար։

 

Բահրեյնցին, հավաքելով 28 ձայն 46-ից, դարձել է նաև ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ քվեարկությունում առաջ անցնելով 2022թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեի ղեկավար Հասան ալ-Թավադիից (Կատար)։