Սերբական եկեղեցու քահանան իր «պատասխանն է տվել» Սիքստինյան կապելլային (լուսանկարներ)
Նյու Յորքում գտնվող սերբական Սբ Ստեֆան ուղղափառ եկեղեցու քահանան որոշել է իր «պատասխանը տալ» Վատիկանի հանրահայտ Սիքստինյան կապելլային` եկեղեցու պատերն ու առաստաղն ամբողջությամբ զարդարելով բյուզանդական որմնանկարներով։
Ինչպես նկատում է Daily Mail-ը, քահանա և նկարիչ Թեոդոր Ժուրվիցը ոչ մի թիզ առանց Աստվածամոր, Քրիստոսի պատկերով և այլ սրբերի որմանկարների չի թողել։ Քահանան նշել է, որ անցած 40 տարվա ընթացքում աշխատել է մի քանի ուղղափառ եկեղեցիների ներքին զարդարման վրա։
Թեև բոլոր եկեղեցիներում էլ Ժուրվիցն օգտագործում է նույն կերպարներն ու տեսարանները, այնուհանդերձ մշտապես նույն արդյունքը չստանալու համար նա փոփոխում է սրբերի տեղերը։













