Բրիտանացի միկրոքանդակագործը մազի վրա ստեղծել է աշխարհի ամենափոքր մոտոցիկլետը (տեսանյութ)
Հայտնի բրիտանացի միկրոքանդակագործ Վիլարդ Վիգանը ստեղծել է իր ստեղծագործական գործունեության ընթացքում արված փոքրագույն արվեստի գործը՝ անհավանական փոքր մոտոցիկլետ, որն ունի 3 միկրոն երկարություն։ Ինչպես նշում է Oddity Central-ը, «գլուխգործոցը» կարելի է տեսնել միայն մանրադիտակով։
55-ամյա հեղինակն առանց ավելորդ համեստության նշել է, որ սա երբևէ ստեղծված ամենահրաշալի արվեստի գործերից մեկն է։
Նա պատմել է, որ մի անգամ սափրվելուց հետո մատի վրա տեսել է փոքրիկ մազ ու անմիջապես որոշել այն որպես կտավ օգտագործել։ «Զինվելով» հատուկ գործիքով, որն օգտագործվում է ադամանդների մշակման ժամանակ, Վիգանն աշխատել է 5 շաբաթ՝ օրական 16 ժամ։
Արվեստի գործը ստեղծելու համար այդքան երկար ժամանակ է պահանջվել այն պատճառով, որ «կտավն» արյան բջջից էլ փոքր է ու չափազանց փխրուն, ուստի պահանջվել է ահռելի ուշադրություն ու համբերություն։
«Ստեղծագործական կյանքում ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով՝ որքան փոքր է աշխատանքդ, այդ առաջ էս դու գնում»,- կիսվել է բրիտանացին։










