Երկու տարում սովից քառորդ միլիոն մարդ է մահացել Սոմալիում. ՄԱԿ

18:54 • 02.05.13

ՄԱԿ-ն իր զեկույցում ահազանգել է, որ 2010-2012 թվականների ընթացքում Սոմալիում մոտ 260 հազար մարդ է մահացել սովի պատճառով, հայտնում է Al Jazeera-ն:

 

ՄԱԿ-ն ընդունել է, որ պետք է ավելին աներ կանխելու համար այդ ողբերգությունը, մանավանդ, որ սովամահ եղածների կեսը երեխաներ են. 133 հազարը եղել է մինչև 5 տարեկան:

 

Այս թիվը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 4,6 և երեխաների 10 տոկոսը:

Այս ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան կանխատեսվում էր և գերազանցում է նույն երկրում 1992-ի 220 հազար զոհերի թիվը:

 

Նույն զեկույցի համաձայն՝ սովն այդ երկրում սպառնում է 2,7 մլն մարդու: