Սիրիացի հոգևորականը թուրքերին մեղադրել է սիրիացի կանանց բռնաբարելու համար

17:03 • 02.05.13

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպված «Հոգևորականությանն ու իսլամին նվիրված համաժողովի» ընթացքում սիրիացի հոգևորականը հայտարարել է, որ Թուրքիայում ապաստան ստացած սիրիացի կանայք հաճախ բռնաբարության են ենթարկվում։

 

Թուրքական Vatan պարբերականը՝ իրանական Mehr գործակալությանը հղումով, տեղեկացրել է, որ համաժողովի երկրորդ օրը ելույթ ունենալով՝ Սիրիայի սուննի հոգևորական շեյխ Զաքերիա Սարայեն հայտարարել է, որ սիրիացի կանայք Թուրքիայում բռնաբարվում և թրաֆիքինգի են ենթարկվում։

 

«Սիրիացի կանայք Թուրքիայում բռնաբարության, կանանց առևտրի զոհ են դառնում, վաճառվում են»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ սիրիացիները Թուրքիային մեղադրել էին նաև մարդկային օրգաններ գողանալու համար։ Շատերը պնդում էին, որ Թուրքիա տեղափոխված սիրիացի վիրավորները հաճախ մարդկային օրգանների վաճառքով զբաղվողների թիրախում են հայտնվում։