Սերբիայում երկու ուղևորատար գնացքներ են բախվել
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի թունելներից մեկում այսօր երկու ուղևորատար գնացք է բախվել: Կան տուժողներ, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով B 92 սերբական հեռուստաընկերությանը։
Ոստիկանությունը և շտապօգնության վեց մեքենաներ արդեն ժամանել են դեպքի վայր: Հեռուստաընկերության հաղորդած տվյալներով՝ բոլոր տուժած ուղևորները երթևեկում էին նույն վագոնում:
Բախման պատճառները դեռևս անհայտ են:










