Վթար Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. կա մեկ զոհ

12:30 • 02.05.13

Մայիսի 2-ին` ժամը 11:03-ին, ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ գյուղի Վերին Ճամբարակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը,դեռևս չբացահայտված հանգամանքներում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 UP 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել, ինչի արդյունքում վարորդ Ս.Ղավալյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1997 թ. ծնված Ն.Ղավալյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել Ճամբարակի բժշկական կենտրոն:


Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: