Ղազախստանը կունենա սեփական «Հոլիվուդը»
Ղազախստանում ներկայացվել է «Kazakhwood» նախագիծը, որը պետք է դառնա Հոլիվուդի տեղական նմանօրինակը, գրում է Лента-ն՝ հղում անելով Tengrinews-ին։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել պրոդյուսեր և ռեժիսոր Բախիտ Աուպբաևը։
Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը ղազախական ֆիլմերն արտերկրում միևնույն բրենդի անվան տակ վաճառելն է։ Ի դեպ, ենթադրվում է վաճառել ոչ միայն կինոֆիլմեր, այլև երաժշտություն և թատերական բեմադրություններ։
«Օրինակ՝ Սփիլբերգը նկարահանում է ֆիլմ, գրվում է, որ նկարահանել է Universal Pictures-ը կամ այլ ընկերություն։ Սակայն գովազդային արշավի ժամանակ գրում են, որ դա հերթական հոլիվուդյան ֆիլմն է։ Այստեղ միևնույն բանն է»,- բացատրել է պրոդյուսերը։
Ըստ տեղեկությունների՝ նախագծի շրջանակներում նախատեսվում է ստեղծել բրենդ, ինչպես նաև պրոդյուսերական ընկերություն։
Համաձայնեցվե՞լ է արդյոք այս գաղափարը պաշտոնական մակարդակով, չի պարզաբանվում։










