Բրիտանիայում կթողարկվի Vogue ամսագրի երիտասարդական տարբերակը
Մեծ Բրիտանիայում կթողարկվի Vogue նորաձևության ամսագրի երիտասարդական տարբերակը՝ Miss Vogue-ը, գրում է Корреспондент-ը։
Առաջին համարը կթողարկվի հունիսին։ Գլխավոր խմբագիրն է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Շուլմանը։
Նոր ամսագրի առաջին էջին երիտասարդ ընթերցողներին ուղղված իր ուղերձում Շուլմանը տեղադրել է իր 15 տարեկանում արված լուսանկարը։
Բրիտանական Miss Vogue-ի առաջին շապիկի դեմքն է դարձել հայտնի թոփ մոդել Կառա Դելևինը, ով բազմիցս նկարահանվել է ամսագրի գլխավոր տարբերակի համար։











