Հայտնի են չիլիացի գրող Պաբլո Ներուդայի մասունքների փորձաքննության առաջին արդյունքները

11:55 • 03.05.13

Չիլիացի գրող Պաբլո Ներուդան տառապել է շագանակագեղձի քաղցկեղից. այդ մասին վկայում են գրողի մասունքների փորձաքննության առաջին արդյունքները, հայտնում է newsru.com-ը։


Միևնույն ժամանակ մասնագետները չեն բացառում, որ նա կարող է թունավորված լինել բռնապետ Աուգուստո Պինոչետի գործակալների կողմից։

 

Չիլիական մամուլի տեղեկությամբ՝ բժշկական զեկույցը ներկայացվել է դատավոր Մարիո Կարոսեին, ով ղեկավարում է Նոբելյան մրցանակակրի մահվան հանգամանքների հետաքննությունը։

 

Թեստերի արդյունքները վերջնական չեն։ Հետաքննությանը կմիանան ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգի համալսարանի բժշկական ֆակուլտետի լաբորատոիայի մասնագետները։

 

Ներուդայի մասուքներն արտաշիրիմվել էին ապրիլի 8-ին՝ դատարանի որոշմամբ։