ԱՄՆ-ում մահացել է Slayer խմբի հիմնադիր և կիթառահար Ջեֆ Հանեմանը

08:54 • 03.05.13

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մահացել է Slayer խմբի հիմնադիր և կիթառահար Ջեֆ Հանեմանը, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։

 

Ըստ ամենայնի, երաժշտի մահվան պատճառ է դարձել լյարդի անբավարարությունը։ Ավելի վաղ Հանեմանը բուժվել է թմրանյութերի կախվածությունից, սակայն վերջին տարիներին տարվել է ալկոհոլային խմիչքներով։

 

Նրա ընկերները պատմել են, որ 49-ամյա Հանեմանը վերջին ամիսների ընթացքում պատրաստվում էր նոր ալբոմի ձայնագրմանը, որը պետք է լույս տեսներ մինչև տարեվերջ։