Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի ԱՄՆ-ի պատմության լավագույն դիպուկահարի մասին

17:13 • 03.05.13

Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հաջորդ ֆիլմը լինելու է ԱՄՆ-ի պատմության լավագույն դիպուկահարի՝ Քրիս Քայլի մասին, ով բացարձակ ռեկորդ է սահմանել ամերիկացի դիպուկահարների շրջանում՝ խոցված թիրախների քանակով։

 

Ինչպես նշում է Лента-ն, «Ամերիկացի դիպուկահարը» ֆիլմն ինքնակենսագրական է լինելու, իսկ Քայլին մարմնավորելու է դերասան Բրեդլի Կուպերը. ֆիլմը կնկարահանի 22nd & Indiana Pictures ընկերությունը՝ 2014թ.։

 

Քայլի հեղինակած գիրքը 18 շաբաթ շարունակ The New York Times-ի բեսթսելլերների ցանկում է մնացել, որից 13 շաբաթը եղել է առաջատար։ Ոլորտի քննադատները գովել են հեղինակին ազնվության համար։

 

160 մարդու սպանած դիպուկահարը սպանվել է 2013թ. փետրվարի սկզբին. նրան սպանել է հոգեկան խանգարում ունեցող վետերան Էդի Ռութը։