Christie's աճուրդի է հանում Էրմիտաժի հավաքածուին պատկանող XVII դարի հոլանդական կտավ

21:27 • 04.05.13

Christie's աճուրդի տունը Նյու Յորքում աճուրդի է հանել հանրահայտ հոլանդացի գեղանկարիչ Գերրիտ վան Հոնթհորստի «Դուետ» կտավը, հայտնում է Газета.Ru-ն՝ հղում անելով աճուրդի տան մամլո հաղորդագրությանը:


Նախկինում նկարը գտնվել է Եկատերինա Երկրորդ թագուհու խորհրդական և կայսերական գեղարվեստի ակադեմիայի նախագահ կոմս Ալեքսանդր Ստրոգանովի հավաքածուում: Այն նաև եղել է Էրմիտաժի հավաքածուում:


1917-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ողջ հավաքածուն ազգայնացվում է, իսկ «Դուետ» կտավը 1931-ին վաճառվում է Խորհրդային կառավարության կողմից կազմակերպված Բեռլինի աճուրդի շրջանակներում:


Այժմ կտավը աճուրդի կհանվի «Հին վարպետների արվեստը» խորագրի ներքո հունիսի 5-ին:


Կտավի նախնական արժեքը գնահատվում է 2-3 մլն դոլար: