Ֆրանսիացի փողոցային նկարչի խելացի սթրիթ-արթը զարդարում է հայրենի քաղաքի փողոցները (լուսանկարներ)

01:15 • 04.05.13

Պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ նկարիչ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել ստեղծագործական արժեք ներկայացնող նկարներ: Ֆրանսիացի փողոցային նկարիչ OakoAK-ն իրեն համեստորեն անվանում է «պարզապես գրչակ», սակայն նրա «խելացի» սթրիթ-արթն առաջին տարին չէ, որ զարդարում է Սենթ-Էտյենի և այլ ֆրանսիական քաղաքների փողոցները, գրում է Bigpicture.ru կայքը:


«Ես ցանկանում են, որպեսզի այն ավելի լավ տեսք ունենա: Սենթ-Էտյենը նախկինում բազմաթիվ ածխահանքերով արդյունաբերական քաղաք է եղել: Ներկայում այն վերածնվում է, սակայն նախկինի պես աղքատ է: Այնուամենայնիվ քաղաքով հեշտ է տեղաշարժվել ոտքով՝ գտնելով սթրիթ-արթի իդեալական օբյեկտներ»,-պատմում է նկարիչը: