ՀՏ Հայկոն պատրաստվում է բիզնեսով զբաղվել
Երգի ասպարեզում իր պասիվությունը ռեփ երգիչ ՀՏ Հայկոն պայմանավորում է իր նոր զբաղմունքով. նա պատրաստվում է բիզնեսով զբաղվել:
«Ես հիմա մի քիչ ուրիշ գործունեություն եմ ծավալում, ավելի շատ բիզնեսային, հիմա երգի ասպարեզում պասիվ եմ, բայց դա ժամանակավոր բան ա, հիմա ահավոր խառն եմ, արդեն մեկ ամիս է զբաղվում եմ և էս պահին ավելի շատ շինարարական աշխատանքների մեջ եմ»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց երգիչը:
Թե ինչ բիզնեսով է պատրաստվում զբաղվել, երգիչը չցանկացած բացահայտել: «Հիմա գաղտնիք է, մոտ մեկ ամսից փակագծերը կբացեմ»,-խոստացավ նա:
Հարցին, թե արդյոք նոր զբաղմունքը չի խանգարի երգչի իր գործունեությանը, երգիչը պատասխանեց, որ միայն ժամանակային առումով խնդիր կլինի, մի քիչ ժամանակը չի հերիքի:
«Ամեն դեպքում ձևը կգտնեմ բալանսի բերելու, քանի որ բաներ կան, որոնք ստացվել են մոտս, այն ընթացքում, երբ շատ զբաղված եմ եղել շինարարական աշխատանքներով, եղել են նախագծեր, որոնք համատեղել եմ և մտածում եմ, որ կարելի է համատեղել, իսկ երգն իմ կյանքի իմաստն ա, և, բնականաբար, զբաղվելու եմ»,- ասաց նա:
Երգչից հետաքրքրվեցինք նաև թե արդյոք քաղաքականությամբ չի զբաղվի, և նա պատասխանեց, որ այդ ուղղությամբ չի հետաքրքրվում:
«Քաղաքականությունը մի խաղ է, որի մեջ պետք է մտնես, և ես առայժմ չեմ ուզում մտնել էդ խաղի մեջ, հետագայում կարող է, չեմ կարող կանխատեսել, բայց ես էլ լրիվ չեմ պատկերացնում քաղաքականությունը ինչ ա, ես առայժմ դրա ժամանակը չունեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ ուրիշ պլաններ ունի:










