Մայքլ Քեյնը 6-րդ անգամ կխաղա Քրիստոֆեր Նոլանի ֆիլմում
Բրիտանացի դերասան Մայքլ Քեյնը կխաղա ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի նոր Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Deadline-ին:
Ռեժիսորն ու դերասանն արդեն 10 տարի համագործակցում են միմյանց հետ. Քեյնը խաղացել է Նոլանի վերջին հինգ ֆիլմերում, որոնք են Բեթմենի մասին եռերգությունը («Բեթմեն. սկիզբ», «Սև ասպետը», «Սև ասպետը: Լեգենդի վերածնունդը»), «Հեղինակություն» և «Սկիզբը» ֆիլմերը:
Interstellar ֆիլմի սցենարի հիմքում ընկած են բրիտանացի աստղաֆիզիկոս Կիպ Թորնի գաղափարները: Ֆիլմի սցենարը Թորնի վերահսկողությամբ գրել է ռեժիսորի եղբայր և մշտական գործընկեր Ջոնաթան Նոլանը: Սկզբնական շրջանում այս ֆիլմը պատրաստվում էր նկարահանել հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, սակայն 2013-ի սկզբին նա ֆիլմի ղեկը հանձնեց Քրիստոֆեր Նոլանին:
Interstellar ֆիլմում, որի առաջին ցուցադրումը նշանակված է 2014-ի նոյեմբերի 7-ին, գլխավոր դերը կխաղա Մեթյու Մակքոնահին: Ֆիլմի դերասանական կազմում ընդրկված է նաև Էնն Հետեուեյը, ով արդեն համագործակցել է Նոլանի հետ Բեթմենի մասին վերջին ֆիլմի շրջանակներում:










