Ամերիկյան կինոակադեմիայի բոլոր անդամներին թույլատրվել է քվեարկել «Օսկարի» 24 անվանակարգերում

11:49 • 05.05.13

Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան հայտարարել է իր անդամների համար «Օսկար» հեղինակավոր մրցանակի քվեարկության կանոնների փոփոխության մասին, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

««Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ ակադեմիայի բոլոր անդամներին կթույլատրվի քվեարկել բոլոր 24 անվանակարգերում»,- ասել է ակադեմիայի նախագահ Հոուկ Կոխը։

 

Կառավարման խորհուրդը, նրա խոսքով, նաև հավանության է առաջացրել առաջարկությունը, համաձայն որի՝ ակադեմիկոսները կարող են թվային կրիչներով նախապես դիտել «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգերում ներկայացված ֆիլմերը։

 

Նախկինում բոլոր առաջարկված անվանակարգերում քվեարկությունը, բացի գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգից, անցկացվում էր ակադեմիկոսների՝ տարբեր գիլդիաներին պատկանելուն համապատասխան։ Այլ կերպ ասած՝ դերասանական անվանակարգերի համար քվեարկում էին դերասանները, օպերատորների համար՝ օպերատորները, ռեժիսորների համար՝ ռեժիսորները։

 

Ոսկե արձանիկների շնորհման 86-րդ արարողությունը կկայանա 2014թ. մարտի 2-ին, Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում։