Rolling Stones խումբը զգալի իջեցրել է տոմսերի գները՝ ցածր պահանջարկի պատճառով

17:58 • 05.05.13

Հանրահայտ Rolling Stones խմբի համաշխարհային շրջագայության կազմակերպիչները ստիպված են իջեցնել համերգի տոմսերի գինը, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Euronews-ին։

 

Լոս Անջելեսի Staples Center-ում ի սկզբանե VIP տեղերն արժեին 600 դոլար, իսկ ամենաէժանները՝ 150 դոլար։ Սակայն վերջին պահին դահլիճը լցնելու համար շոուի կազմակերպիչները որոշել են տոմսերի մեծամասնությունը վաճառել 85 դոլարով։

 

«50, հաշվարկը շարունակվում է» անվանումով համերգային շրջագայությունը նվիրված է խմբի կեսդարյա հոբելյանին, որը նշվում է այս տարի։