Դուբայում համերգի ժամանակ հարձակվել են Ջասթին Բիբերի վրա (տեսանյութ)
Դուբայում տեղի ունեցած համերգի ժամանակ հարձակվել են հանրահայտ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի վրա։ Դա տեղի է ունեցել այն պահին, երբ երգիչը նստած է եղել դաշնամուրի առաջ, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Անհայտ տղամարդը բեմ է բարձրացել ու հարձակվել Բիբերի վրա՝ փորձելով նրան մի կողմ տանել դաշնամուրից։ Տեղի ունեցածին անմիջապես արձագանքել են անվտանգության աշխատակիցները, ովքեր Բիբերին «փրկելու» ժամանակ վայր են գցել դաշնամուրը։
Միջադեպի հետևանքով երգիչը չի տուժել և շուտով շարունակել է համերգը։ Թե ինչ պատճառներից ելնելով է տղամարդը հարձակվել Բիբերի վրա, հայտնի չէ։










