Գերիտ վան Հոնհորստի «Դուետ» կտավն աճուրդի կհանվի 2-3 մլն դոլարով

18:00 • 06.05.13

Նյու Յորքում Christie's աճուրդի տանը հունիսի 5-ին կանցկացվի «Հին վարպետների արվեստը» անվանումով աճուրդ, հայտնում է rbc.ru-ն։

 

Ինչպես նշվում է Christie's-ի հաղորդագրությունում, վաճառքի կհանվի, մասնավորապես, նիդեռլանդացի նկարիչ Գերիտ վան Հոնհորստի «Դուետ» կտավը, որի նախնական արժեքը 2-3 մլն դոլար է։

 

Նկարը ստեղծվել է 1624-ին։ Դրանում պատկերված է 1620-ական թվականների հայտնի երաժշտական սյուժե. երաժիշտներ և երգչուհիներ, որոնք մինչև գոտկատեղը լուսավորված են լույսի գաղտնի աղբյուրով։

 

Ավելի քան 40 տարի նկարը Մոնրեալի գեղեցիկ արվեստների թանգարանի ցուցանմուշն է եղել, վերջերս այն վերադարձվել է Բրունո Սպիրո անունով հավաքորդի ժառանգներին, ով ստիպված է եղել վաճառել կտավը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։