Տաջիկ ռեպերին ձերբակալել են՝ իր երգերում նախագահական ընտրություններում «ճիշտ ընտրություն կատարելու» կոչի համար
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են Դորոբ Յանս մականունով ռեպ երգչին, հաղորդում է lenta.ru-ն:
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ ռեպերը իր երգերից մեկում տաջիկ ժողովրդին հեղափոխության կոչ է անում և վիրավորում է նախագահ Էմոմալի Ռահմոնին: Ոստիկանություն հաղորդագրություն էր ուղարկել հավանաբար ՌԴ-ում Տաջիկստանի դեսպանատան աշխատակիցը:
Ինքը՝ ռեպերը, հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ իր երգում ցանկացել է տաջիկ ժողովրդին կոչ անել՝ ճիշտ ընտրություն կատարել նախագահական ընտրություններին:
Տաջիկստանում հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն աշնանը:










