Hotel Stories. նոր գիրք՝ հայտնի մարդկանց ճանապարհորդությունների մասին
Assouline հրատարակչությունը հայտնի է իր գրքերով, որոնց մեծամասնությունը նվիրված է նորաձևությանը, դիզայնին և կենսաոճին, գրում է buro247.ru-ն։
Նման հրատարակություններում շեշտը դրվում է ոչ թե տեքստերի վրա, այլ, առաջին հերթին, գեղեցիկ պատկերազարդումների։
Assouline-ի նորույթը՝ Hotel Stories գիրքը, ոչ միայն կուրախացնի ընթերցողին, այլև կդառնա բավականին օգտակար տեղեկության աղբյուր։
Hotel Stories-ը շարունակում է նախկինում տպագրված հրատարակությունների շարքը, որոնք պատմում են ճանապարհորդությունների և ամբողջ աշխարհի հետաքրքիր վայրերի մասին։
Գրքի հեղինակ Ֆրանչեսկա Մատեոլին իր գրքերի համար տեղեկություններ է հավաքում բոլոր հնարավոր աղբյուրներից։ Հետաքրքիր է, որ նոր գրքում նրա համահեղինակներն են հայտնի մարդիկ, որոնք պատմում են, թե որտեղ և ինչպես են սիրում անցկացնել իրենց արձակուրդները։
Նրանց թվում, ովքեր բացահայտել են Նյու Յորքի, Բուենոս Այրեսի և Երկիր մոլորակի այլ գաղտնի վայրեր, Սյուզան Սարանդոնն է, Կոկո Ռոշանը, Սթենլի Տուչին և ևս մի շարք հայտնի մարդիկ, որոնց հանգստի մասին մենք իմանում էինք միայն պապարացիների լուսանկարների միջոցով։

















