Վախճանվել է նշանավոր իտալացի դերասանուհի Ռոսելա Ֆալքը

15:23 • 06.05.13

Հռոմում, 87 տարեկանում կյանքից հեռացել է «իտալական Գրետա Գարբոն»՝ կինոյի և թատրոնի իտալացի նշանավոր դերասանուհի Ռոսելա Ֆալքը, ով իտալացի վարպետներ Ֆեդերիկո Ֆելինիի և Լուկինո Վիսկոնտիի սիրելի դերասանուհին էր, հայտնում է RBC Daily-ն:

 

Ֆալքի կինոդեբյուտը կայացել է 1948-ին: Համաշխարհային հռչակի է արժանացել Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմում իր դերակատարման շնորհիվ:

 

Ֆալքն ակտիվորեն հանդես է եկել նաև թատրոնում ընդհուպ մինչև 2007-2008 թվականները: