6 մլն դոլար. Sotheby’s-ը ռեկորդային գնով հնագույն ձեռագիր է վաճառել
Հանրահայտ Sotheby’s աճուրդի տունն իրական ռեկորդ է սահմանել՝ 6 մլն դոլարով վաճառելով 1457-1465թվականների հրեական հնագույն մի ձեռագիր։
Ինչպես նշում է Luxlux.net-ը, Միշնե Տորա կոչվող ձեռագիրը ձեռք է բերվել Իսրայելի թանգարանի և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից։
Նմուշում հայտնի հրեա գրող և փիլիսոփա Մովսես բեն Մայմոնը, ով ապրել է միջնադարում, ներկայացնում է հրեական իրավահամակարգը։ Ձեռագիրը զարդարված է նկարներով և համարվում է աշխարհի ամենագեղեցիկ հնամենի ձեռագրերից մեկը։
Միշնե Տորան կազմված է 2 հատորից, որից առաջինը պահվում է Վատիկանում, իսկ 2-րդը վաճառվել է աճուրդում։










