Անաստասիա Վոլոչկովան «առանց գրոշի» է մնացել
Ռուսաստանցի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան զրկվել է իր՝ գրեթե բոլոր խնայողություններից և զարդերից, նա զրկվել է փողից, որ հավաքել էր մի քանի տարի: Իսկ թանկարժեք իրերից նրա մոտ է մնացել ընդամենը 2 մատանի: Այս մասին մանրամասնել է պարուհու մայրը՝ Թամարա Վոլոչկովան utro.ru-ին:
Նա նշել է, որ աղջիկը ծանր քրտինքով է վաստակել նշված գումարներն ու զարդերը՝ նկատելով, որ այսօր արդեն ուրիշ ժամանակներ են, և նա այլևս նման գումարներ չի վաստակի:
Ամենից շատ՝ հոգեբանորեն, տուժել է Վոլոչկովայի 7-ամյա դուստրը: Դայակը նրան հասցրել է շշնջալ միայն, որպեսզի քնած ձևանա, երբ կողոպտիչները տուն են մտել:
Ապրիլի 29-ին 3 անհայտ անձինք կողոպտել էին պարուհու տունը, ծեծի ենթարկել նրա սպասուհուն:










