Ստոկհոլմում բացվել է ABBA-ի թանգարանը
Ստոկհոլմի Յուրգորդեն կղզում բացվել է շվեդական լեգենդար ABBA խմբի թանգարանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Թանգարանի այցելուներին հնարավորություն կտրվի բեմ դուրս գալ խմբի մենակատարներ Անիտայի, Բենիի, Բըրնի և Աննի-Ֆրիդի հոլոգրամների հետ: Հնարավոր կլինի նաև հիթեր ձայնագրել խմբի ստուդիայում:
Ցանկացողները կկարողանան փորձել նաև ABBA-ի բեմական կոստյումները: Թանգարանի բացման նախօրեին բուքմեյքերները սկսել էին խաղադրույքներ ընդունել՝ կերգի՞ արդյոք ABBA-ն բացմանը, թե ոչ: Սակայն քառյակը չի միավորվել անգամ այս հանդիսավոր առիթով: Խմբի անդամներից Բըրն Ուլվեուսն ասել է. «Այսօր բոլորը բեմ են վերադարձել՝ ABBA-ից բացի: Մեր մասին ասելու են՝ նրանք երբեք չեն վերադառնա»:










