Ինչ են սովորեցնում միլիարդատերերի գրած լավագույն 5 գրքերը

18:18 • 07.05.13

Միլիարդատերերը, իհարկե, շատ զբաղված մարդիկ են, սակայն նրանք ժամանակ են գտնում իրենց սիրելի հոբբիի համար՝ հավաքածուներ կազմել, ճանապարհորդել, գրքեր գրել։ Luxlux.net-ը ներկայացնում է 5 գիրք, որոնք գրել են մոլորակի ամենահարուստ մարդիկ։


1. Բիլ Գեյթս


67 մլրդ դոլար կարողություն ունեցող Գեյթսը 1999թ. հրատարակել է «Բիզնես՝ մտքի արագությամբ» գիրքը։ Մենագրությունում Գեյթսը կանխատեսում է, որ մոտակա 10 տարվա ընթացքում բիզնեսն ավելի արագ կփոխվի, քան նախորդ 50 տարվա ընթացքում։ Եվ, ինչպես երևում է, նրա կանխատեսումը կատարվել է։

2. Ուորեն Բաֆեթ


Բաֆեթի կարողությունը 53 մլրդ դոլար է։ Իսկ գումար վաստակել նա կարողացել է հաջող ներդրումների շնորհիվ։ «Բաֆեթի նամակը. ամբողջական ուղեցույց» գրքում նա հրապարակում է իր գործնական նամակագրությունը գործընկերների և ներդրողների հետ՝ 1957-ից սկսած։ Ներդրողների հետ հարաբերություններում Բաֆեթի «ոսկե կանոնը» հետևյալն է՝ տրամադրել նրանց այնպիսի տեղեկություն, որն ինքդ կցանկանայիր ստանալ։

3. Մայքլ Բլումբերգ


Նյու Յորքի քաղաքապետի և լրատվական գործակալության ղեկավարի կարողությունը 27 մլրդ դոլար է։ Նա ինքնակենսագրություն է լույս ընծայել բավականին պարզ վերնագրով՝ «Բլումբերգը Bloomberg-ի մասին»։ Գրքում բավականին ուշագրավ տեղեկություններ կան միլիարդատիրոջ կարիերայի զարգացման մասին։

4. Ջորջ Սորոս


«Բաց հասարակություն. ձևավորելով գլոբալ կապիտալիզմ» գրքի հեղինակ Սորոսի կարողությունը 19.2 մլրդ դոլար է։ Նրա գիրքը քննադատներն անվանել են «նոր կապիտալիզմի մանիֆեստ»։ Իր աշխատանքում միլիարդատերը քննադատում է սոցիալական և կոմերցիոն տաբուները։

5. Ռիչարդ Բրենսոն


Ուրախ և անկաշկանդ գործարար, 4.6 մլրդ կարողություն ունեցող մարդու գիրքը նաև համապատասխան անվանում ունի՝ «Կորցնելով կուսությունը. ինքնակենսագրություն»։ Այն լույս է տեսել 1999-ին։ Virgin Group կորպորացիայի հիմնադիրն ու սեփականատերը պատմում է հաջողության իր պատմության մասին, թե ինչպես ճիշտ վարել գործերը։