Bulgari ոսկերչական տունը կներկայացնի «Կլեոպատրա» ֆիլմի զարդերն ու կոստյումները (տեսանյութ)

14:00 • 07.05.13

Հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի դերակատարմամբ «Կլեոպատրա» ֆիլմի նոր թվային ձևաչափով պրեմիերան կկայանա մայիսի 21-ին, որը հանդիսատեսին կներկայացնի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գրում է buro247.ru-ն։

 

Հատուկ այս իրադարձության առթիվ Bulgari բրենդը կկազմակերպի ֆիլմում օգտագործված թանկարժեք զարդերի և հագուստների ցուցադրություն, ներառյալ՝ հայելին, որը զարդարված է ոսկով և փիրուզով և որը Թեյլորը նվեր է ստացել նկարահանումների ժամանակ։

 

Հայտնի է նաև, որ ցուցադրության շրջանակում ընկերությունը կներկայացնի նոր զարդ, որի ստեղծմանը ոգեշնչել է Էլիզաբեթ Թեյլորը և նրա հերոսուհին՝ Կլեոպատրան։ Հետագայում այն կվաճառվի աճուրդում, որից ստացված միջոցները կհատկացվեն դերասանուհու կողմից հիմնված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին (ETAF):

 

Ցուցահանդեսի մասնակիցները կարող են ստանալ նաև Blu-ray սկավառակներ, որոնցում կինոաստղերի բացառիկ լուսանկարներն են Bulgari զարդերով։

cleopatra-50th-anniversary-blu-ray-dvd-347871_rgb