«Գրեմմիի» մրցանակակիր Լորին Հիլը դատապարտվել է ազատազրկման

15:42 • 07.05.13

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի դատարանը 3 ամսվա ազատազրկման է դատապարտել հեղինակավոր «Գրեմմիի» մրցանակակիր, երգչուհի Լորին Հիլին՝ հարկերի վճարումից խուսափելու համար։

 

Ինչպես նշում է Лента-ն՝ հղում կատարելով Associated Press-ին, երգչուհին միտումնավոր կերպով չի վճարել մոտ 1 մլն դոլարի հարկ։ Թեև վերջին օրերի ընթացքում Հիլը վճարել է ավելի քան 900 հազար դոլար, սակայն նա դեռևս պարտքեր ունի։

 

Դատարանը նշել է, որ 2005-2009թթ. ընթացքում Հիլը չի վճարել հարկերը, չնայած որ վաստակել է 4.1 մլն դոլար։ Ութ անգամ «Գրեմմիի» արժանացած երգչուհին ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքները, սակայն ասել է, որ այնքան զբաղված է եղել իր 6 երեխաների դաստիարակությամբ, որ մոռացել է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել։

 

Բանտում 3 ամիս անցկացնելուց հետո, Հիլը պետք է 3 ամիս էլ տնային կալանքի տակ մնա, ինչպես նաև 60 հազար դոլար տուգանք վճարի։ Հիլը պետք է բանտ գնա հուլիսի 8-ին։