Մադոննան Sotheby’s-ի միջոցով կվաճառի Ֆերնան Լեժեի կտավը
Ամերիկյան փոփ երգչուհի Մադոննան պատրաստվում է Sotheby's աճուրդի տան միջոցով վաճառել 20 տարուց ավելի իրեն պատկանած կտավը, որը ստեղծել է կուբիզմի համահիմնադիր, ֆրանսիացի նկարիչ Ֆերնան Լեժեն։
Ինչպես հայտնում է Вести-ն, 1921թ. ստեղծված «Երեք կանայք կարմիր սեղանի շուրջ» կտավը նախատեսվում է վաճառել 5-7 մլն դոլարով, իսկ ստացված ողջ գումարը երգչուհին մտադիր է փոխանցել «Լույսի շող» բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է Պակիստանում և Աֆղանստանում աղջիկների կրթության ապահովմամբ։
Մադոննան ձեռք է բերել աշխատանքը 1990թ. նույն Sotheby’s աճուրդի շրջանակներում։
Sotheby’s աճուրդի տունն այսօր վաճառքի է հանելու տաղանդավոր իմպրեսիոնիստների ու մոդեռնիստների աշխատանքները, որոնց գլխավոր նմուշն է լինելու ֆրանսիացի նկարիչ Փոլ Սեզանի կողմից 1889-1890 թթ. ընթացքում ստեղծված «Խնձորներ» կտավը, որը, ըստ փորձագետների, կվաճառվի 25-35 մլն դոլարով։










