Ստոկհոլմում կհայտարարվեն Polar Music Prize-ի հաղթողները

11:55 • 07.05.13

Ստոկհոլմում (Շվեդիա) Մրցանակային կոմիտեն այսօր կհայտարարի Polar Music Prize միջազգային երաժշտական մրցանակի 2013թ. հաղթողներին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մրցանակային ֆոնդի մամուլի ծառայությանը։ Մրցանակը հիմնվել է շվեդական ABBA խմբի մենեջեր Սթիգ Անդերսոնի կողմից, 1989-ին։

 

Երաժշտական մրցանակը հանձնվում է դասական և փոփ ժանրերում արդեն հայտնի և ճանաչված կատարողների և երաժիշտների, ովքեր «մեծ ներդրում են կատարել երաժշտարվեստի զարգացման գործում»։

 

Իր անվանումը մրցանակը ստացել է Polar Records ձայնագրման ստուդիայի անվանումից, որը ստեղծվել է Անդերսոնի կողմից 1963-ին։

 

Մրցանակը շնորհվում է 1992-ից, և այսօր յուրաքանչյուր անվանակարգում դրամական պարգևատրումը կազմում է մեկ մլն շվեդական կրոն (մոտ 100 հազ. եվրո)։