Այսօր Ռադիոյի օրն է

10:07 • 07.05.13

Համաշխարհային գիտության և տեխնիկայի պատմության մեջ մայիսի 7-ն ամրագրվել է որպես ռադիոյի ծննդյան օր։

 

1895 թվականի հենց այս օրը Ռուսական ֆիզիկա-քիմիական միության նիստի ժամանակ ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանդես է գալիս զեկույցով և ներկայացնում իր կողմից ստեղծված աշխարհում առաջին ռադիոընդունիչը, գրում է calend.ru-ն։

 

1945թ. մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում լայնորեն նշվում է ռադիոյի ստեղծման 50-ամյակը, որի կապակցությամբ երկրի ղեկավարությունը որոշում է կայացնում այդ ամսաթիվը համարել Ռադիոյի օր։