Թոմ Քրուզը կնկարահանվի «Առաքելությունն անիրագործելի է 5» մարտաֆիլմում

11:36 • 07.05.13

Հոլիվուդի հայտնի դերասան Թոմ Քրուզը կնկարահանվի «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմի 5-րդ մասում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով E! News պորտալին։

 

Դերասանի ներկայացուցիչը հաստատել է, որ Քրուզը Paramount Pictures կինոընկերության հետ պայմանագիր է ստորագրել։

Ֆիլմի թողարկման ամսաթիվը չի նշվում։ Դեռևս հայտնի չէ նաև, թե ով կլինի սցենարի հեղինակը և ռեժիսորը։ Սակայն մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ սցենարիստը կարող է լինել Քրիստոֆեր Մաքքուորին։


Ռեժիսոր Բրայան Դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի առաջին մասն էկրաններին է հայտնվել 1996-ին։