Սեզանի «Խնձորներ» կտավը՝ նյույորքյան աճուրդի թոփ լոտ
Նյու Յորքում Sotheby's աճուրդի տանը ֆրանսիացի նկարիչ Փոլ Սեզանի «Խնձորներ» կտավը վաճառվել է 41,6 մլն դոլարով և դարձել աճուրդի թոփ լոտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Sotheby's-ի պաշտոնական կայքին հղումով։
Կտավի մեկնարկային գինը եղել է 25-35 մլն դոլար։
Կուբիզմի համահիմնադիրներից Ֆերնան Լեժեի 1921-ին արված «Երեք կանայք կարմիր սեղանի շուրջ» կտավը նույն աճուրդում վաճառել է 7,2 մլն դոլարով՝ 5-7 մլն դոլար մեկնարկային գնի դեպքում։
Այս կտավը հավաքորդների ուշադրությանն էր արժանացել նաև նրա համար, որ այն մոտ 20 տարի պատկանել է երգչուհի Մադոննային, որը վաճառքից ստացված ողջ գումարը կտրամադրի Աֆղանստանում և Պակիստանում աղջիկների կրթության ապահովմանը։










