Dorians-ի Կոպենհագենում կայանալիք համերգին կմասնակցեն Եվրատեսիլ-2013-ի որոշ մասնակիցներ

15:24 • 08.05.13

Կոպենհագենի AmagerBio համերգային սրահում մայիսի 10-ին կկայանա Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խմբի համերգը, որին որպես հատուկ հյուրեր հանդես կգան Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի և Վրաստանի մասնակիցները։ Այս մասին տեղեկանում ենք Dorians-ի պաշտոնական կայքից։


Դինա Գարիպովան (Ռուսաստան), PeR դուետը (Լատվիա), Քրիստա Սիգֆրիդսը (Ֆինլանդիա), Նոդի Տատիշվիլին և Սոֆի Գելովանին (Վրաստան) ընդունել են հայկական կողմի հրավերը և համերգին կկատարեն 1-2 երգ:


Dorians-ը համերգի ընթացքում հանդես կգա ավելի քան մեկ ժամանոց համերգային ծրագրով:


Համերգը կկայանա Դանիայում ՀՀ դեսպանության և Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ: Դանիայում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13.5 եվրո:


Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ: