Գերմանիայում հոբելյանական դրոշմանիշ և մետաղադրամ են թողարկել
Գերմանացի հայտնի երգահան, դիրիժոր Ռիխարդ Վագների հոբելյանին ընդառաջ Գերմանիայի Ֆինանսների նախարարությունը թողարկել է հատուկ փոստային դրոշմանիշ և տաս եվրո արժողությամբ մետաղադրամ՝ ի հիշատակ հայտնի երաժշտի, տեղեկացնում է Euromag-ը:
Դրոշմանիշի և մետաղադրամի վրա պատկերված է Վագների դիմանկարը: Գերմանիայի ֆինանսների փոխնախարար Հարտմուտ Կոշուկը դրանք հանդիսավոր արարողությամբ հանձնել է երգահանի ծոռնուհիներ Կատարինե Վագներին և Էվա Վագներին:
Դրոշմանիշի վրա պատկերված նկարը հեղինակել է գրաֆիկական նկարիչ Յուլիա Վարբանոֆը: Նկարի համար բնօրինակ է ծառայել Ռիխարդ Վագների ազգային հիմնադրամի նկարներից մեկը, հայտնում է Die Welt-ը:










