Միշել Օբաման հանդիպել է իր ընթերցողների հետ (լուսանկարներ)
Վաշինգտոնի գրախանութներից մեկում ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հանդիպել է իր հեղինակած «Աճեցված է ԱՄՆ-ում. Սպիտակ տան պարտեզի և Ամերիկայի բոլոր այգիների պատմությունը» գրքի ընթերցողների հետ, գրում է buro247.ru-ն։
Միշել Օբաման ինքնագրեր և ժպիտներ է բաժանել բոլոր հյուրերին։
Առողջ սնվելու մասին նրա գիրքը լույս է տեսել նախորդ տարի։ Գիրքն այնքան հայտնի է դարձել, որ Օբաման պարբերաբար հանդիպում է ընթերցողների հետ և խորհուրդներ տալիս ճիշտ սնվելու և առողջ ապրելակերպի վերաբերյալ, որը նա քարոզում է իր «Let’s Move!» հասարակական ծրագրի շրջանակում։
Գրքի վաճառքից ստացված միջոցները (մեկ օրինակն արժե մոտ 30 դոլար) հատկացվում են National Parks Foundation-ին։














