Մյունխենում վերաբացվել է Ֆրանց Ֆոն Լենբախի թանգարանը

18:48 • 08.05.13

4 տարվա վերականգնողական աշխատանքներից հետո Մյունխենում վերաբացվել է 19-րդ դարի գերմանացի նկարիչ Ֆրանց Ֆոն Լենբախի թանգարանը, տեղեկացնում է Euromag-ը:


Թանգարանի տնօրենը, Bild պարբերականին տված հարցազրույցում ներկայացրել է հանրահայտ թանգարանում տեղի ունեցած փոփոխությունները: «Թանգարանի ցուցասրահի տարածքն ավելացել է շուրջ 500 քառակուսի մետրով: Թանգարանի հավաքածուն ավելացել է 300-ից ավելի ցուցանմուշներով, որոնցից 200-ը պատկանում են Կոկո Շանելի հիմնադրամին: Հավաքածուի մեջ ընդգրկված են նաև հանրահայտ նկարիչներ Գերհարդ Ռիխտերի, Թոմաս Դեմանդի, Վոլֆգանգ Թիլսմանի, Մոնիկա Բոնվիչինիի և Էրվին Վուրմի գործերը», -ներկայացրել է թանգարանի տնօրենը: