Հաղթանակի օրվան ընդառաջ Յակուտիայում տեղադրվել է Ստալինի արձանը

15:58 • 08.05.13

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ Յակուտիայի մայրաքաղաքում տեղադրվել է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի արձանը, հայտնում է RBC-ն:

 

Վերջին տարիներին սա արդեն Ստալինի երրորդ արձանն է այդ հանրապետությունում:
Այս արձանն իրենից բրոնզաձույլ կիսանդրի է ներկայացնում՝ գրանիտե պատվանդանով, 2 մ բարձրությամբ: Դրա տեղադրման համար պայքարել են 6 տարի:

 

Յակուտիայի իշխանություններն ընդգծել են, որ նախաձեռնությունը պատերազմի մասնակիցներինն ու տեղի կոմունիստներինն է: