Մեծ Բրիտանիայում մահացել է ռեժիսոր Բրայան Ֆորբսը
Մեծ Բրիտանիայում 86 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Բրայան Ֆորբսը, գրում է Вести-ն։
Ընտանիքի ընկեր Մեթյու Դ'Անկոնի խոսքով՝ Ֆորբսը մահացել է Անգլիայի հարավում գտնվող Սուրեյ կոմսությունում գտնվող իր տանը, երկարատև հիվանդությունից հետո։ Նա երկու դուստր ուներ։
«Բրայանը կինեմատոգրաֆի իրական հսկա էր։ Կինոյում և թատրոնում իր կատարած աշխատանքի համար նրան սիրում էին ամբողջ աշխարհում»,- ասել է Դ'Անկոնը։
Բրայան Ֆորբսը ծնվել է 1926թ. հուլիսի 22-ին, Լոնդոնում։ 1944-ին նա սկսել է ուսումնասիրել դերասանական վարպետություն Դրամատիկ արվեստների թագավորական ակադեմիայում։ Ռեժիսուրայով նա սկսել է զբաղվել 1961-ից։ Իր վերջին աշխատանքը՝ «Անվերջ խաղ» ֆիլմը, Ֆորբսը նկարահանել է 1990թ.։ Նրա ֆիլմերից են «Լավ է ուշ, քան երբեք», «Այլ արկղ», «Ստեփվորդի կանայք» և այլն։










