Փիրս Բրոսնանը կրքոտ սիրեկանի դեր կմարմնավորի

15:31 • 09.05.13

Բրիտանացի հայտնի դերասան Փիրս Բրոսնանը համաձայնել է «How To Make Love Like An Englishman» ֆիլմում մարմնավորել Քեմբրիջի համալսարանի սիրառատ պրոֆեսորի դերը։ Ֆիլմը կնկարահանի Թոմ Վոնը՝ Մեթյու Նյումանի սցենարով։

 

Ֆիլմում կնկարահանվեն նաև Ջեսիկա Ալբան և Քրիստին Սքոթ Թոմասը, գրում է filmpro.ru-ն։

 

Փիրս Բրոսնանը ֆիլմում կխաղա պրոֆեսորի դեր, ով սկսում է վերանայել կյանքի վերաբերյալ իր սեփական հեդոնիստական հայացքները, երբ Ջեսիկա Ալբայի հերոսուհին հղիանում է իրենից։

 

Նկարահանումները պետք է սկսվեն աշնանը։