Հաքերը ժամանակից շուտ հրապարակել է «Սեքսը մեծ քաղաքում» գրքի հեղինակի նոր վեպը
Guccifer անունով կիբեռհանցագործը կոտրել է ամերիկացի գրող Քենդես Բուշնելի էլեկտրոնային փոստը, հայտնում է Russia Today-ը։
Համացանցում հայտնվել են Նյու Յորքի բարձրաշխարհիկ կյանքի մասին դեռևս չհրատարակված գրքից հատվածներ։ Վեպի գլխավոր հերոսները կրկին հաջողակ կանայք են։
Համաշխարհային ճանաչում ունեցող Guccifer հաքերն իր վրա է վերցրել Քենդես Բուշնելի Twitter-ը և փոստը կոտրելու պատասխանատվությունը։ Նա հայտնի ամերիկացիների աքաունթները կոտրելու մեծ փորձ ունի։ Հաքերը հպարտ է իր ձեռքբերումներով և դրանք համարում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ իր խաղում հաղթանակներ, որտեղ արդեն նրա դեմ արդեն վաղուց գործ է հարուցվել։










