Մահացել է իտալացի հայտնի դիզայներ Օտավիո Միսոնին
Իտալիայի Վարեզե շրջանում 92 տարեկանում մահացել է հայտնի իտալացի դիզայներ, Missoni նորաձևության տան հիմնադիր Օտավիո Միսոնին, հայտնում է pravda.ru-ն։
Միսոնին ծնվել է 1921թ. փետրվարի 11-ին։ Երիտասարդ տարիքում նա ակտիվորեն զբաղվել է սպորտով և նույնիսկ մասնակցել է 1948թ. լոնդոնյան Օլիմպիադային, որտեղ հասել է մինչև եզրափակիչ՝ արգելապատնեշներով մինչև 400 մետր վազքի մրցումներում։
1953-ից սկսվում է Missoni նորաձևության տան պատմությունը։ Առաջին խանութը բացվել է Միլանում 1976-ին։










